«Մինչև այդ տղայի ծնողների առաջ ծնկի չգաս, մեր պայքարը շարունակելու ենք»․ Մանուկ Սուքիասյան
Sep 21, 2025
1 min read

«Փաշինյան Նիկո՛լ, մինչև դու ծնկի չգաս էն տղայի ծնողների առաջ, ով նոյեմբերի 9-ին՝ ցասման օրը, նստեց ԱԺ նախագահի աթոռին, հետո էդ տղայի դիակը գտան կամրջի տակ, ա՛յ մինչև իրա ծնողների առաջ ծնկի չգաս, մեր պայքարը շարունակելու ենք մշտապես»,- «Մայր Հայաստան» կուսակցության համագումարի ժամանակ իր ելույթում ասաց Երևանի ավագանու անդամ Մանուկ Սուքիասյանը՝ անդրադառնալով ՔՊ-ի համագումարի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին ու ծնկի գալուն՝ հայ ժողովրդի բոլոր ժամանակների բոլոր նահատակների առաջ։
Հիշեցնենք՝ 27-ամյա Գառնիկ Պետրոսյանի դին հայտնաբերվել էր 2020-ի նոյեմբերի 13-ին։




















