top of page

Հոգեբուժական կենտրոնում հաշվառված 37-ամյա որդին սպանել է ծնողներին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 4 hours ago
  • 1 min read
ree


Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ժամը 10:50-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններն են ստացվել, որ Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի տներից մեկում դիեր կան: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է և նշված սեփական տանը ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են ամուսինների դիեր: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասել են. «Քիչ առաջ տեսանք, թե ինչպես ոստիկաններն ու պարեկները եկան, տունը շրջափակեցին, մի 10 րոպե անց՝ ի՞նչ էին ման գալիս՝ չգիտենք, մենակ էն տեսանք, որ Նարեկին բռնեցին, տարան, հետո իմացանք սարսափ հիշեցնող ֆիլմի մասին, թե ոնց է Նարեկը իր մեծահասակ ծնողներին սպանել՝ դանակի մի քանի հարվածներով: 7 տարի առաջ էլ է Նարեկը սպանության փորձ արել իր ծնողների նկատմամբ և երկար տարիներ հաշվառված է եղել հոգեբուժական կենտրոններից մեկում»:

Ըստ ֆոտոլրագրողի՝ մահացածներն են՝ 63-ամյա Ն. Ավդալյանը և 64-ամյա Ս. Ադամյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 
 
1/2479
bottom of page