Միանշանակ բողոքարկելու ենք դատարանի որոշումը, ես այդ հանցանքը չեմ գործել․ Դավիթ Համբարձումյան
- 2 days ago
- 1 min read

Դատարանի բակում Դավիթ Համբարձումյանին դիմավորեցին ծափահարություններով։
«Միանշանակ բողոքարկելու ենք դատարանի որոշումը»,- այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։
Նշենք, որ նա քիչ առաջ դատարանի որոշմամբ ազատ արձակվեց։ Տնային կալանքը փոխվեց վերահսկողություն խափանման միջոցով։
«Ինչպես միշտ ասել եմ՝ այդ հանցանքը չեմ գործել, բնականաբար, պիտի բողոքարկենք»,- ասաց շարունակելով՝ նոր քննություն պետք է լինի։
«Դեռ պիտի գնա առաջին ատյանի դատարան, նոր քննություն լինի,բայց հայտարարում եմ, որ այդ հանցանքը չեմ գործել։ Դրա համար պիտի ես բողոքը տանենք Վճռաբեկ»,- ավելացրեց Համբարձումյանը։
Հարցին, թե ինչից են վախենում իշխանությունները՝ Դավիթ Համբարձումյանին մեկուսացնելով,Համբարձումյանն արձագանքեց․
«Չգիտեմ՝՝ ինչից են վախենում, բայց այդ կշռի մասին խոսացողները թող սկզբից իրենց կշիռը չափեն, տեսնեն՝ իրենք իրենցից ի՞նչ են ներկայացնում, հետո մարդկանց փորձեն պիտակավորել։ Առհասարակ, ես միշտ ասել եմ՝ հերի՛ք է մարդկանց վիրավորել, հերի՛ք է մարդկանց մասին վատ, կեղտոտող կարծիքներ հայտնել»։
Հարցին, թե կվերադառնա քաղաքական դաշտ, կմասնակցի քաղաքական գործընթացին, Համբարձումյանը հայտարարեց, որ այդ մասին հետո հայտարարություն կանեն։




















