top of page

«Ավելի շատ արձագանքեցիք ֆուտբոլիստի վարքագծին, քան սեփական ժողովրդին ստրկացրած փնթիներին»․ Սոֆյա Հովսեփյան

Sep 6, 2025
1 min read

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ավելի շատ ու ճոխ արձագանքեցիք օտարերկրացի ֆուտբոլիստի վարքագծին մեր հայրենակցի հանդեպ, քան սեփական ժողովրդին ստրկացրած փնթիների վարքագծին: Ի դեպ էդ ֆուտբոլիստը` անկախ հանգամանքից, միշտ նման պահվածք է ունեցել ու կամ ընդունեք իրեն էդպիսին կամ մի գզվրտվեք, ինքը ձեր ստատուսներով չի դաստիարակվելու:


Կարևորը ֆուտբոլն ու երկրպագուներն են, մնացածը 0 արժեք ունի ձեր համար:


Հա, գուցե հաղթենք այսօր, գուցե պարտվենք, բայց դա որևէ բան չի փոխի մեր կյանքում, բացի մի երկու օր լոպազավարի գլուխ գովալու առիթից կամ սրան-նրան մեղավոր գտնելու կինոներից:


Չի փոխի, որովհետև մենք կարևորը անկարևորից տարբերելու պարզ ընդունակություն չունենք, իսկ հրատապը` ոչ հրատապից, էլ քննարկելու չի»։

 
 
1/2990
bottom of page