Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է Ամանորի ծրագիրը, որտեղ ընդգրկված չէ կաթողիկոսի ուղերձը
- Elen Hovsepyan

- 4 hours ago
- 1 min read

Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է Ամանորի ծրագիրը, որտեղ ընդգրկված չէ կաթողիկոսի ուղերձը:
Հանրային հեռուստաընկերության կայքում հրապարակված ծրագրի համաձայն, այդ օրը ժամը 23։40–ին նախատեսված է միայն Նիկոլ Փաշինյանի ուղերձը, որից հետո 00։00–ին կցուցադրվի դրոնների շոուն Հանրապետության հրապարակից։
Հիշեցնենք, որ նախորդ երկու տարիներին ևս Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվել էր կաթողիկոսի ուղերձը տարեմուտին՝ երկրի ղեկավարի շնորհավորանքից առաջ հեռարձակելու երկարամյա ավանդույթից:
Մայր Աթոռին առաջարկվել էր Վեհափառի խոսքը եթեր հեռարձակել ժամը 22-ի հատվածում, բայց Մայր Աթոռը մերժել էր այս առաջարկը:




















