Նեթանյահուն հայտնել է Թրամփի հետ սպասվող զրույցի մասին
- 55 minutes ago
- 1 min read

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր հեռախոսազրույց կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին վարչապետը հայտնել է Երուսաղեմում կառավարության ամենշաբաթյա նիստի սկզբում, տեղեկացնում է Times of Israel-ը։
Ըստ նրա, ԱՄՆ նախագահի հետ զրույցի թեման կվերաբերի Իրանին և Թրամփի՝ Չինաստան կատարած այցին։
«Մեր աչքերը բաց են Իրանի հարցում, - ասել է Նեթանյահուն։ - Ես անպայման կլսեմ Չինաստան կատարած այցից նրա ստացած տպավորությունների մասին, - շարունակել է նա, - հնարավոր է՝ նաև այլ հարցերի մասին։ Իհարկե, կան բազմաթիվ հնարավորություններ, և մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի»։




















