top of page

«Փաշինյա՛ն, հիշո՞ւմ ես՝ ինչ եմ ասել քեզ 2020-ի հոկտեմբերի 12-ին»․ Էդուարդ Շարմազանով

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 3 hours ago
  • 1 min read
ree

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի կառավարիչն ու իր թիմը ցնցումների մեջ են ընկել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո։


2-3 օր է, իրար հերթ չտալով, գրում ու գրում են։


Ձեր գրելը քանի՞ կոպեկ արժե, եթե գոռում էիք՝ Արցախը Հայաստան է և վերջ, բայց Արցախը նվիրեցիք Ադրբեջանին։


Իսկ Սերժ Սարգսյանն իրականությունն է ասել։


Այո, 44-օրյա պատերազմից հնարավոր էր խուսափել, իսկ պատերազմի դեպքում նաև հնարավոր էր խուսափել կապիտուլյացիայից: Ե՛վ պատերազմի, և՛ պարտության մեղավորը հաստատ նախկինները չեն։


Պարտությունը բերել ես դու, Նիկոլ Փաշինյան։


Փաշինյան, դու ես ասել՝ բանակցում եմ զրոյական կետից։


Դու ես ասել՝ ի՞նչ պետք է, դա էլ բանակցում եմ։


Դու ես ասել, որ «նոր պատերազմ, նոր տարածքներ» թեզն այլընտրանք չունի։


Դու ու քո թիմակիցներն էին քեզ դրել Էյզենհաուերի ու Ժուկովի տեղը 2020-ի Տավուշի սահմանային միջադեպի ժամանակ։


Դու էիր 2020-ի սեպտեմբերի 25-26-ին խոստանում բաներ ասել, որի արդյունքում Ալիևի իշխանությունն ու Ադրբեջանի ներքին կյանքը կցնցվի։


Դու էիր քո թիմով 44 օր գոռում՝ հաղթելու ենք։


Դու ես հոկտեմբերի 2020-ի 19-20-ին հրաժարվել պատերազմը կանգնեցնելու ՌԴ առաջարկին։


Դու ես նոյեմբերի 9-ի ստորագրությամբ ավելի շատ տարածք հանձնել, քան գրավել էր ադրբեջանական բանակը։


Դու ես 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։


Հիմա ի՞նչ ես խոսում…


Հիշո՞ւմ ես, խոսքերս քեզ 2022-ի հոկտեմբերի 12-ին։


Հ.Գ. Մենք քեզ թողել ենք 42 հազ. քառ. կմ տարածքով երկու հայկական պետություն։


Ավելի լավ է մտածեք, թե դուք ինչ եք թողնելու ձեզանից հետո»:

 
 
1/2407
bottom of page