Եղանակը Հայաստանում
- Elen Hovsepyan

- 18 hours ago
- 1 min read

Հայաստանի առանձին վայրերում դեկտեմբերի 13-ի գիշերը սպասվում են թույլ տեղումներ, լեռներում՝ ձյան եւ թաց ձյան, հովիտներում՝ անձրեւի տեսքով։ Օրվա մնացած ժամերին օդերեւութաբանները ամենուրեք կանխատեսում են առանց տեղումների եղանակ։ Առավոտյան ժամերին Արարատյան եւ Շիրակի ցածրադիր գոտիներում կլինի մառախուղ։ Շիրակի, Լոռիի, Տավուշի, Սյունիքի մարզերում եւ Սեւանա լճի ավազանում օդերեւութաբանները կանխատեսում են արեւմտյան քամու ուժգնացում, տեղ-տեղ՝ 18-22 մ/վրկ։ Երկուշաբթի օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել էն «Հայպետհիդրոմետից», Երեւանում սպասվում են թույլ անձրեւ եւ մառախուղ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +1+3, վաղը ցերեկը՝ +5+7։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ 0+4,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -1-5, ցերեկը՝ 0+4,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +3+5,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -1-6, ցերեկը՝ 0+3,
Լոռիում գիշերը -1-5, ցերեկը՝ +6+9,
Տավուշում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +9+12,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ 0+4,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +3+7,
Արարատում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +6+9,
Արմավիրում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +6+9,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ 0+3,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +6+9,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +10+13,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +6+9։




















