«Նիկոլ Փաշինյան-Ալիև հանդիպման հիմնական թեմաներից մեկը կլինի «Զանգեզուրի միջանցքը»»․ #Minval
Jul 10, 2025
1 min read

Աբու Դաբիում կայացած հանդիպումը համարվում է վերջին տարիների ամենակարևոր և պատմական հանդիպումներից մեկը, հաղորդում է Minval-ը:
Ըստ լրատվամիջոցի՝ ԱՄԷ մայրաքաղաքի ընտրությունը պատահական չէ. Միացյալ Արաբական Էմիրությունները չեզոք երկիր է։
Բաքուն ընդգծում է, որ հայ-ադրբեջանական բանակցություններին երրորդ կողմերի մասնակցության անհրաժեշտություն չկա. քննարկումները տեղի են ունենում երկկողմ ձևաչափով՝ ադրբեջանական կողմի պնդմամբ։
Չնայած այս հանդիպման շրջանակներում խաղաղության համաձայնագրի ստորագրում չի նախատեսվում, երկխոսությունն ինքնին համարվում է դրա ավարտին ուղղված կարևոր քայլ:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամ՝ քննարկման հիմնական թեմաներից մեկը կլինի «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցը։




















