top of page

Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ

  • 12 hours ago
  • 1 min read


Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է Ա.Մ.-ն՝ դատարան ներկայացնելու համար։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ անդրադառնալով «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի տան խուզարկությանը և բերման ենթարկելուն։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր՝ հուլիսի 9–ի վաղ առավոտյան իրավապահները այցելել են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, ԲՀԿ-ից պատգամավորության թեկնածու Արեգնազ Մանուկյանի բնակարան։ Վերջինս տեսանյութ էր հրապարակել, որտեղ իրավապահներից պահանջում էր ներկայանալ և պարզաբանել, թե ինչու են մտել իր բնակարան։ Արեգնազ Մանուկյանի ձեռքից հեռախոսը խլել են։

Ավելի ուշ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն իր էջում գրել է. «Րոպեներ առաջ բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Ենթադրաբար՝ ձերբակալում են»։

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ.հունիսի 12–ի վաղ առավոտյան ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչները ժամանել էին Արեգնազ Մանուկյանի բնակարան՝ խուզարկության։

Այդ ժամանակ ՔԿ–ից հայտնել էին, որ քրեական վարույթի շրջանակներում քննչական գործողություններ են. վարույթը կապված է լրտեսության, պետական դավաճանության հայտնի վարույթի հետ։

Հիշեցնենք, որ պետական դավաճանության այս վարույթով կալանավորված է ԲՀԿ ցուցակի երկրորդ համար, «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը։

 
 
1/2825
bottom of page