top of page

Կմտնենք Իսրայել, ինչպես մտանք Ղարաբաղ. Էրդողանի սպառնալիքն ու դրա արձագանքները

Jul 29, 2024
1 min read

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է՝ Թուրքիան կարող է մտնել Իսրայել, ինչպես եղավ Լիբիայում ու Ղարաբաղում։



«Ինչպես մենք մտանք Ղարաբաղ ու Լիբիա, այնպես էլ կարող ենք նրանց (Իսրայելի) դեմ գործել։ Անհնարին ոչին չկա։ Մենք ուղղակի պետք է ուժեղ լինենք»,-ասել է Էրդողանը։



Իսրայելն արձագանքել է Էրդողանի այս հայտարարությանը։



«Էրդողանը գնում է Սադամ Հուսեյնի հետքերով և սպառնում է հարձակվել Իսրայելի վրա։ Պարզապես հիշեցրեք նրան, թե ինչ կատարվեց այնտեղ՝ Իրաքում, և ինչպես դա  ավարտվեց»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը:



Թուրքիայի ԱԳ նախարությունըX-իիկրոբոլոգում Իսրայելի վարչապետ  Բենյամին Նեթանյահուին սպառնացել է Հիտլերի ճակատագրով։



«Իսրայելի վարչապետն է կրում Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի պատասախանատվությունը, նա կարող է կյանքն ավարտել այնպես, ինչպես  նացիստական առաջնորդ Հիտլերը։ Ցեղասպան Նեթանյահուի վերջը լինելու է նույնկերպ, ինչպես ցեղասպան Հիտլերինը։ Նրանք, որ փորձում են ոչնչացնել պաղեստինցիներին, պատասխան կտան իրենց արարքների համար այնպես, ինչպես ցեղասպանություն իրականացրած նացիստները։ Մարդկությունը լինելու է պաղեստինցիների կողքին, դուք նրանց չեք ոչնչացնի»,-ասված Թուրքիայի արտաքին գերատեսչության հաղորդագրության մեջ։



Իր հերթինԹուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն էլX-իիր միկրոբլոգում գրել է.


«Մեր նախագահը դարձել է մարդկության խղճի ձայնը. Միջազգային սիոնիստական շրջանակները, հատկապես Իսրայելը, ովքեր ցանկանում են ճնշել այս արդար ձայնը, մեծ տագնապի մեջ են։ Պատմությունն ավարտվում է նույն կերպ բոլոր ցեղասպանների և նրանց աջակիցների համար»։

1/2990
bottom of page