top of page

4 300 միգրանտ արտաքսվելու է Ռուսաստանից

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Nov 1
  • 1 min read
ree

Ռուսաստանից կարտաքսվի ավելի քան 4300 օտարերկրյա քաղաքացի՝ տարբեր իրավախախտումների համար։ Այդ մասին հայտնել են Ռուսաստանի ՆԳ նախարարությունից։

«Դատարանները Ռուսաստանի Դաշնությունից օտարերկրյա քաղաքացիների վարչական վտարման վերաբերյալ կայացրել են ավելի քան 4300 որոշում»,- նշել են ՌԴ ՆԳՆ-ից։

Հայտնել են նաև, որ հունիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների արդյունքում օտարերկրացիների կողմից Ռուսաստանում գտնվելու կանոնները խախտելու վերաբերյալ 10 000 վարչական արձանագրություն է կազմվել, միգրանտների կողմից անօրինական աշխատանքային գործունեություն ծավալելու վերաբերյալ՝ 2 100 արձանագրություն, 1600 արձանագրություն էլ կազմվել է գործատուների կողմից օտարերկրյա քաղաքացիներին աշխատանքային գործունեության մեջ անօրինականորեն ներգրավելու համար։

748 քրեական գործ է հարուցվել, 430-ը՝ ՌԴ-ում ֆիկտիվ գրանցում կատարելու , 235-ը՝միգրացիայի ոլորտում փաստաթղթեր կեղծելու համար։

Արդյունքում 4300 միգրանտ վտարվելու է Ռուսաստանից։

 
 
1/2407
bottom of page