«Չեն պատասխանում՝ ինչու էին ուզում բերման ենթարկել քաղաքացուն». Գևորգ Պետրոսյան
Nov 16, 2025
1 min read

«Տեսանք՝ հրմշտում են քաղաքացուն, մոտեցանք, իրավական հիմքերն էինք ուզում պարզել, չպատասխանեցին»,- լրագրողների հետ զրույցում ասաց իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, փաստաբան Գևորգ Պետրոսյանը։ Քաղաքացին լրագրողների հետ զրույցում ասաց, որ պոկել է ՔՊ պաստառը, քանի որ այն, իր խոսքով, փակցված էր չնախատեսված տեղում։ «Անձի հետ ա՞ կապված ձեր գործողությունները․․․ Մաքրո՞ւմ եք, բոլորը մաքրեք»,- դիմելով քաղաքացուն՝ ասաց ոստիկանը։
Վաղարշապատում այսօր ընտրություններ են։




















