top of page

ՆԱՍԱ-ն նախատեսում է մարտի սկզբին տիեզերագնացներ ուղարկել Լուսին

  • 3 days ago
  • 1 min read


ՆԱՍԱ-ն նախատեսում է մարդկանց ուղարկել Լուսին մարտի սկզբին: Հայտնում է AP-ն՝ նշելով, որ մարտ ամսին կա ընդամենը հինգ օր, երբ կարող է իրականացվել այս առաքելությունը։ Նախնական տվյալներով, ընտրվել է մարտի 6-ը։

«Արտեմիս II» առաքելության շրջանակներում չորս տիեզերագնաց կմեկնեն 10-օրյա ճանապարհորդության դեպի Լուսնի հակառակ կողմը և կվերադառնան Երկիր։

Գրեգորի Ուայզմանը, Վիկտոր Գլովերը, Քրիստինա Քոչը և Ջերեմի Հանսենը կթռչեն «Օրիոն» տիեզերանավով, որը կարձակվի «Space Launch System» գերծանր կրիչ-հրթիռի միջոցով։

ՆԱՍԱ-ի ադմինիստրատոր Ջարեդ Այզեքմանի խոսքով՝ այս առաքելությունը կլինի մեծ քայլ Ամերիկան ​​Լուսին վերադարձնելու ուղղությամբ, ինչը տեղի կունենա 1972 թվականից ի վեր առաջին անգամ։

 
 
bottom of page