top of page

Երեխաների խնամքն իրականացվում էր հոգեկան առողջության կենտրոնի մի հատվածում, տարօրինակ էր և նորմալ չէր. երեխաները տեղափոխվել են նոր տարածք. Ավինյան

Jun 22
1 min read


Արաբկիր վարչական շրջանում, որտեղ երեխաների խնամքը փաստացի իրականացվում էր հոգեկան առողջության կենտրոնի մի հատվածում, որն իրապես տարօրինակ էր և նորմալ երևույթ չէր, տվել ենք լուծում: Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Բոլոր երեխաները տեղափոխվել են նոր տարածք, հենց նույն՝ Կորեայի ձորի հատվածում, և արդեն մանկապարտեզի աշխատանքները կազմակերպվում են մի տարածքում, որը քաղաքապետարանը վարձում է»,-նշել է նա:

 
 
1/2990
bottom of page