Գագիկ Ծառուկյանն ունեցել է բոլոր թույլտվությունները, կենդանիների պահման պայմանները համապատասխանել են նորմերին. Տոնոյան
- 8 hours ago
- 1 min read

«Գագիկ Ծառուկյանն ունեցել է բոլոր թույլտվությունները»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով ՔԿ երեկվա հաղոդագրությանը, ըստ որի՝ «քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գ.Ծ.-ին պատկանող առանձնատնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել Կենդանաբանական այգի»։
Տոնոյանն ասաց. «Արդեն բավականին խնդրահարույց է քննչական կոմիտեի ձևակերպումները՝ կենդանիներն են առգրավել։ Ցանկացած մարդ ունի նախասիրություն, օրենքով սահմանված կարգով որևէ մեկին արգելված չէ թույլատրելի վայրերում, պայմաններում իրականացնել որս։
Հայաստանում լավագույն պայմաններն են ապահոված եղել այդտեղ պահվող կենդանիների համար, եղել են բոլոր թույլտավությունները»։
Նա հիշեցրեց, որ մի քանի տարի առաջ Գագիկ Ծառուկյանը փոքրիկ առյուծ էր նվիրատվություն անում Երևանի Կենդանաբանական այգուն, բավականին երկրատաև թղթաբանական գործընթաց էր, բոլոր կենդանիների հետ կապված առկա են բոլոր թույլտվությունները, պահման վայրերը, պայմանները համապատասխանել են նորմերին։
«Ընդամենը գործ ունենք սիմվոլիկայի շատ մեծ սիրահար անձի անձնական վերաբերմունքի հետ»,- ասաց Ի.Տոնոյանը։




















