top of page

Ստամբուլում չեղարկվել է Ռոբի Ուիլյամսի համերգը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 4
  • 1 min read
ree

Ստամբուլի նահանգային իշխանությունները չեղարկել են բրիտանացի երգիչ Ռոբի Ուիլյամսի հոկտեմբերի 7-ին նախատեսված համերգը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են կազմակերպիչները։

Ուիլյամսն ավելի վաղ ելույթ էր ունեցել Թուրքիայի Բոդրում քաղաքում։ Թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նա նշել է, որ պետք է վաղուց այցելեր Ստամբուլ։

Երգչի կինը՝ Այդա Ֆիլդը, կիսով չափ թուրք է։

Մի քանի թուրքական կազմակերպություններ կոչ են արել իշխանություններին չեղարկել Ուիլյամսի համերգը, քանի որ նա նախկինում հանդես էր եկել Իսրայելին աջակցելու օգտին։ Ի վերջո, ակտիվիստները չեղարկման մասին հայտարարել են դեռևս պաշտոնական հայտարարությունից առաջ։

 
 
1/2411
bottom of page