Ալիևը Թրամփից բացի միակ առաջնորդն է, որը հավասարապես լավ հարաբերություններ ունի և՛ թուրքերի, և՛ իսրայելցիների հետ. Վենս
- Elen Hovsepyan

- 6 minutes ago
- 1 min read

ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը, այսօր՝ փետրվարի 10-ին, Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ելույթի ժամանակ, որոշել է գովաբանել նրան։
Նա մասնավորապես նշել է, որ «անհավանականորեն ոգևորված է» Բաքու այցելելու համար։
«Ես իմ աշխատակիցներին ասացի, որ դա նշանակում է՝ նախագահ Թրամփից բացի, աշխարհում միակ առաջնորդը, որն իսկապես լավ հարաբերություններ ունի և՛ թուրքերի, և՛ իսրայելցիների հետ, նախագահ Ալիևն է։ Եվ ես ասացի, որ դա նշանակում է, նախ, որ այստեղի ուտելիքը իսկապես համեղ է, և երկրորդ, որ նա պետք է որ անաչափ գրավիչ լինի։ Ես կարող եմ հաստատել, որ նա անաչափ գրավիչ է։ Մենք մտադիր ենք ավելին իմանալ ուտելիքի մասին, և վստահ եմ, որ այն հիանալի կլինի»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը՝ առաջացնելով Ալիևի ծիծաղը։




















