top of page

«Հրապարակ». Դավիթ Խուդաթյանը ֆուռատերերին մերժում է. նրանք վրդովված են

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 10 hours ago
  • 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հրաժարվում է բեռնափոխադրում իրականացնող ընկերություններին տրամադրել թույլտվություններ, որով նրանք կարող են երրորդ երկրից, օրինակ` Վրաստանից բեռնափոխադրում իրականացնել Ռուսաստան:

Վարորդները դրան «դազվոլ» են ասում, որի դիմաց նաեւ վճարում են։ Նրանցից մեկը պատմեց, որ նախարարությունից իրենք մերժում են ստանում, ՏԿԵՆ-ից ասում են՝ չկա, բայց իրենք գիտեն, որ տարեսկզբին ՌԴ-ն ՀՀ ՏԿԵ նախարարությանը տվել է 700 «դազվոլ», որից 500-ը բաժանել են ֆուռատերերին, իսկ 200-ը՝ Դավիթ Խուդաթյանը, չգիտես ինչու, պահել է։

Խոսնակը հաստատեց տեղեկությունը` ասաց, որ տարեսկզբին 700 «դազվոլ» են ստացել, այժմ մնացել է 130 հատ։ Դրանք տրամադրվում են 1 տարի ժամկետով եւ մինչեւ տարեվերջ կտրամադրվեն։ Բայց չեն տրամադրվում նրանց, ովքեր նախորդ տրամադրածը դեռ չեն օգտագործել»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

bottom of page