«Տեր Թադեն միացավ Տեր Արամի «հոգևոր ընդվզմանը»». Արեգ Սավգուլյան
- Elen Hovsepyan

- Sep 28
- 1 min read

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի նախկին խորհրդական Արեգ Սավգուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «#Թավշյատերտերիզմ
Զվարթաշունչ և լուսաճաճանչ, բազմաչարչար պատարագիչ Տեր Թադեն միացավ Տեր Արամի հոգևոր ընդվզմանը և արդար ձայնին։ Նա ականջալուր եղավ Տեր Արամի զրկանքներին և չարչարանքներին և պատրաստակամություն հայտնեց նրա հետ միասին կիսել ցավագալար տառապանքների խաչելիության ուխտը։ Ըստ Տեր Թադեի Եկեղեցում եղբայրասիրությունը վտանգված է և պետք է հաղթի («ոլորապտույտ») ճշմարտությունը։
Տե՛ր Թադե, Տեր Արամն իրեն համեմատում է Փրկչի հետ, իրեն հռչակում նոր մեսիա, իր կարգալույծ լինելու կանխավարկածը մատուցում է իբրև մեծագույն զոհաբերություն, Ասես Աբրահամի պես իր միածին որդուն դնում է զոհասեղանին հանուն մեր փրկության։
Արդարության ջատագով ընկեր Թադե մեզ տրված չէ ամեն ինչ իմանալ ուստի մարդը դատում է իր իմացածի սահմանում, իսկ դրանից դուրս միայն երևակայում է, ունկնդիր եղիր նաև իմ մտքին. «Ճշմարտությունը և սուտը մատուցվում են միևնույն պնակում, մարդն օգտվում է այն մասից, որ իրենն է համարում այդ պահին»։ Պնակի ճշմարիտ մասից համտեսի։ Տեր Արամի կծած մեղքի խնձորը խաղաղության ծխամորճի պես քաշում եք իրար մեջ և թութունի հոտը խնկաբույրի հետ եք շփոթում։ Արթնացեք»։




















