top of page

Վթար՝ Կոտայքում, 77-ամյա վարորդը «Mitsubishi»-ով հայտնվել է մոտ 6 մետր խորությամբ փոսում, վիրավnր կա

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 4
  • 1 min read
ree

Երեկ՝ հոկտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Գառնի-Հացավան ավտոճանապարհին, Հացավան գյուղի վարչական տարածքում Կոտայքի մարզի բնակիչ 77-ամյա Գրիշա Բ․-ն իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել մոտ 6 մետր խորությամբ փոսում։



Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։



Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 
 
1/2411
bottom of page