top of page

Լիբանանի Նաբաթիա շրջանում իսրայելական ԱԹՍ-ի՝ մեքենային hարվածելու hետևանքով զnhվել է չորս մարդ

  • 5 hours ago
  • 1 min read

Լիբանանի հարավում գտնվող Նաբաթիա շրջանում իսրայելական անօդաչու թռչող սարքի՝ մեքենային հարվածելու հետևանքով զոհվել է չորս մարդ, ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է լիբանանյան շտապօգնության ծառայության աղբյուրը։

«Նաբաթիա շրջանի Քֆարռուման բնակավայրում իսրայելական անօդաչուի՝ ավտոմեքենային հասցրած հարվածի հետևանքով չորս մարդ է զոհվել»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ կիրակի օրը երկրի տարածքին իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 39 մարդ, 136-ը ստացել են վնասվածքներ։ Այսպիսով, Հեզբոլլահի և Իսրայելի միջև հակամարտության սրման սկզբից ի վեր զոհվածների ընդհանուր թիվը հասել է 1,461-ի, իսկ վիրավորներինը՝ 4,430-ի։

 
 
1/2666
bottom of page