Սանկտ-Պետերբուրգում խուզարկություններ են իրականացվել միգրանտների բնակության վայրերում. 60 հոգու են ձերբակալել
- Elen Hovsepyan

- May 14, 2024
- 1 min read

ՌԴ Քննչական կոմիտեն, ոստիկանությունը և Անվտանգության Դաշնային ծառայությունը, Ռոսգվարդիայի աջակցությամբ, Սանկտ-Պետերբուրգում միգրանտների բնակության 10-ից ավելի վայրերում խուզարկություն են իրականացրել՝ ոստիկանին կաշառք տալու քրեական գործի շրջանակներում։
Գործողությունների արդյունքում 60-ից ավելի միգրանտ է բերման ենթարկվել, իրավապահ մարմինները ստուգում են Ռուսաստանի տարածքում նրանց գտնվելու պատճառներն ու հանգամանքները։
Օպերատիվ միջոցառումներն իրականացվել են ոստիկանի դեմ հարուցված քրգործի շրջանակում․ նրան մեղադրում են 2023-ի փետրվարից մինչև 2024-ի ապրիլ միգրանտներից կաշառք վերցնելու մեջ, այժմ որոշվում է անօրինական միգրացիայի կազմակերպման հանցանշաններով քրեական գործ հարուցելու հարցը։




















