top of page

Ջենիֆեր Լոպեսն ասում է, որ «բաժանումները ձախողում չեն» Բեն Աֆլեքից ամուսնալուծությունից երկու տարի անց

  • 2 days ago
  • 1 min read


Ջենիֆեր Լոպեսը ընդունում է, որ իր սիրտը կոտրվել է։

56-ամյա երգչուհի-դերասանուհին կիսվել է բաժանումների վերաբերյալ իր անկեղծ կարծիքով՝ հունիսի 30-ին Քարիմ Ռահմայի Subway Takes ինտերնետային թոք-շոուի թողարկման ժամանակ, գրում է PEOPLE-ը։

«Բաժանումները ձախողում չեն»,-ասել է նա։ «Ես անկեղծորեն զգում եմ, որ դա հաջորդ լավագույն «ես»-ի վերհանման մեկնարկային հարթակ է»։

Լոպեսը շարունակել է. «Մենք պետք է երեկույթ անենք, երբ բաժանվում ենք։ Մարդիկ պետք է ասեն. «Դուք բաժանվե՞լ եք։ Շնորհավորում եմ»։ Որովհետև նախ՝ դուք որոշում եք կայացրել։ Երկրորդ՝ դա, հավանաբար, բոլորի համար լավագույն բանն էր»։

«Գրասենյակային սիրավեպ» սերիալի աստղը հավելել է, որ բաժանվողներն իրականում «հաղթողներ» են։

«Եթե դուք շրջում եք ձեր կյանքում և կոտրում եք սրտեր… դուք պարտվողն եք»,-ասել է նա։

Լոպեսը նաև կիսվել է, որ հավատում է, որ սրտի կոտրվածքներից շատ բան կա սովորելու։

«Ես պարզապես զգում եմ, որ իմ ամենամեծ աճի թռիչքները, որոնք ես ունեցել եմ հուզական, մտավոր, հոգեբանական առումով, միշտ եղել են կոտրված սրտից։ Եվ դա միայն սիրային հարաբերություններում չէ, այլ նաև աշխատանքում, ամեն ինչում։ Սա միակ ժամանակն է, երբ դու խորանում ես։ Դու մտածում ես. «Ի՞նչ է պատահել։ Ի՞նչ անեմ։ Ինչո՞ւ եմ շարունակում սա անել։ Կամ ինչո՞ւ դա տեղի չունեցավ։ Ի՞նչ կարող էի ավելի լավ անել։ Դու փոխվում ես»,-ասել է նա։

«Can’t Get Enough» երգչուհին վերջերս կապվել էր Բեն Աֆլեքի հետ, որի հետ նա կրկին սկսել էր հանդիպել 2021 թվականին, այն բանից հետո, երբ նրանք առաջին անգամ խզել էին իրենց նշանադրությունը 2004 թվականին։ Նրանք ամուսնացել էին 2022 թվականին, իսկ երկու տարի անց բաժանվեցին։

Նա նախկինում ամուսնացած էր Մարկ Էնթոնիի հետ 2004-ից 2014 թվականներին։ Նրանք ունեն 18-ամյա երկվորյակներ՝ Մաքսը և Էմմին։

 
 
1/2815
bottom of page