top of page

«Չագուչը» էլ նորաձեւ չի՛. Ճիպոտահարությունը, որպես պատիժ, այլեւս մեղմացուցիչ հանգամանք

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 20 hours ago
  • 3 min read
ree


Դուք հիմա էլ չեք հասկանա, չէ՞, թե ինչ աղետ է բերել մեր գլխին յոթ տարի իշխանության աթոռին գամված գերագույն գլխավորը, որ չարիքի սերմեր դրեց հողի տակ ու չարը միանգամից բուսնեց ու հիմա ոչ մի կերպ չենք կարողանում չարի սերմերը վերացնենք մեր Սրբազան հողից։

Չեք զգա, որովհետեւ դուք կարծում եք, որ ձեր տղաները չեն ծառայելու այլեւս Արցախի համար, եւ դուք դինջ ու «խաղաղ» կապրեք, չեք զգա, որովհետեւ ձեզ թվացել է Արցախը հանձնելով, Հայաստանը անվտանգ է լինելու, «աննախադեպ խաղաղ» պայմաններում, չեք զգա, որովհետեւ ձեր տղաները ողջ են ու առողջ։ (Աստված պահի) չեք զգա, որովհետեւ չեք զգում որդի կորցրած ծնողի վիշտը։ Չեք զգա, որովհետեւ ո՛չ տուն եք կորցրել, ոչ էլ հայրենիք, չեք զգալու, որովհետեւ ձեզ թվում է, որ ձեր որդիները Հայոց բանակում երկու տարի ծառայության փոխարեն, ծառայելու են մեկ ու կես տարի, եւ դա ձեր համար փրկություն է, չեք զգալու, որովհետեւ ձեզ թվում է, որ կոռուպցիա չկա Հայաստանում, որ ձեզ չեն թալանում։ Չեք զգալու, որովհետեւ ձեզ թվում է, որ Ադրբեջանը կրկին հարձակվի այս անգամ Հայաստանի վրա, դե Արցախն էլ չկա, որ Արցախի վրա հարձակվել ու ձեր որդիները զոհվեն։  Հայաստանի վրա հարձակվելու դեպքում, դուք զանգելու եք Թրամփին, ու Թրամփը խաղաղեցնողի դերում կանգնեցնելու է պատերազմը։ Ու ցավոք, չեք զգալու ցավ ու կսկիծ, մինչեւ դուք ձեր մաշկի վրա չզգաք ողջ ցավն ու կորուստներն ու չեք զգալու այնքան ժամանակ, մինչեւ, որ ձեզ թվում է, որ ձեզնից ոչինչ կախված չէ։

«Զանգեզուրի միջանցքի բացման մասին կետը նախատեսված է  Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թ.-ի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ։ Այդպիսով, սա պարտավորություն է Հայաստանի համար»,- հայտարարել էր Ալիեւը։ 

Հիմա գոնե հասկանո՞ւմ եք, որ ո՛չ ձեր երեխաներին է փրկել գերագույն գլխավորը, ո՛չ անվտանգ եք, ո՛չ թշնամին է խաղաղվելու, ո՛չ էլ գերագույն գլխավորն է մեր շահերը պաշտպանելու։ Հա, ու մի ամբողջ սերնդի գլուխ կերած ստահակները, եկող սերնդի վրա մի մեծ բեռ թողեցին։

Հիմա գոնե հասկացա՞ք, թե ի՞նչ փաստաթուղթ է ստորագրել ու ի՞նչ աղետ բերել մեր գլխին այս յոթ տարիների ընթացքում այս «դուխով» իշխանությունը։ Չեք հասկանալու, որովհետեւ ձեզ թվում է, թե դուք անվտանգ եք։ Ու չեք հասկանա, որովհետեւ ձեզ համոզել են, որ օգոստոսի ութի թուղթը «խաղաղության» մասին է, չեք զգալու, ու չեք հասկանալու այնքան ժամանակ, քանի դեռ ասում եք, որ մենակ Նիկոլով չի, սա գերտերությունների խաղերն է ու աշխարհը խառնված է իրար, ի՞նչ անի «խեղճ» Նիկոլը։ Չեք հասկանալու, քանի դեռ չեք հասկացել, թե մեր պետական պարտքը այս յոթ տարիների ընթացքում ինչպե՞ս կրկնապատկվեց, ու վաղը ի՞նչ ենք անելու, չեք հասկանա, որովհետեւ ձեզ ասում են, որ դուք լավ չեք սովորել, եւ դա է պատճառը, որ ո՛չ լավ աշխատանք ունեք, ո՛չ էլ փող, չեք հասկանալու, որովհետեւ ձեզ թվում է երկիր կառավարելը ասֆալտի մասին է ու մեկ էլ ճամարտակելու։ Երբ հասկանաք, որ վտանգի մեջ եք ու անհայրենիք, գուցե հասկանա՞ք...

Հասկանալու դեպքում, իհարկե կլինեն կրկին մարդիկ, որ նախկինների վրա կգցեն այն ամենը, ինչ այլեւս մերը չի լինի, բայց կրկին չեք հասկանալու, որ երկիրը, ո՛չ նախկինների սեփականությունն էր, ո՛չ այս ավերիչների։ Բայց քանի որ ձեզ ասել են, որ «Հայրենիքի փրկությունը» կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկը Նիկոլն է, դուք շարունակ կրկնելու եք, որ «Նիկոլը չլինի, թշնամին մեզ կուտի»։ Ու չեք հասկանալու, որ դուք այլեւս սպառող հասարակություն եք բատրակ, որտեղ դուք ձեր հողի վրա աշխատում եք թշնամու համար ծառա, իսկ թշնամին տեր է ու ավատատեր։

Հ. Գ. «Չագուչը» էլ նորաձեւ չի՛. Ճիպոտահարությունը, որպես պատիժ, այլեւս մեղմացուցիչ հանգամանք։ Իսկ նիկոլականության ու այս աղետալի իրականության ջատագով Բաբայան Ռուբենը, խղճի բանտարկյալներին առաջարկում է ճիպոտահարել...

Ո՞վ «կհաղթի՛...» ճիպոտներով ճիպոտահարելը մահմեդական երկրների ավանդույթով մարմնական պատիժները, ըստ Բաբայանի` մեղմացուցիչ պատժամիջոց։ Աղետ, որ լծված են բաբայանածին արարածներով, որպես մտքի «գիգանտ» պրոպագանդելուն։


 

Արթուր Հայրապետյան

 
 
1/2478
bottom of page