top of page

«Կա մի սահման, որը ես երբեք չեմ անցնի»․ Լեհաստանի պաշտպանության նախարարը՝ Ուկրաինային

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Nov 16, 2024
  • 1 min read
ree

Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը  TVN24-ի եթերում  կշտամբել է Ուկրաինայի իշխանություններին՝ «կարճ հիշողության» համար։

«Նրանք կարճ հիշողություն ունեն.   պատերազմի առաջին ամիսներին Լեհաստանը Ուկրաինային նվիրաբերել է ռազմական տեխնիկա և կազմակերպել մարդասիրական օգնություն»,- ասել է նա։

Լեհաստանի պաշտպանության նախարարի խոսքով՝ սա կարևոր է Վլադիմիր Զելենսկու հայտարարության համատեքստում․ Զելենսկին ակնարկել էր, որ Լեհաստանն իր հնարավորությունների սահմաններում չի աջակցում Ուկրաինային և չի անում այն, ինչ իրականում կարող է։

«Չի կարելի ասել, որ Լեհաստանը չի անում հնարավորը: Լեհաստանն արել և շարունակում է անել հնարավոր ամեն ինչ, բայց կա մի սահման, որը ես երբեք չեմ անցնի ։ Ուկրաինային այս կամ այն չափով օգնության տրամադրումը, դրա սահմանաչափը Լեհաստանի անվտանգության հարցն է․ եթե ​​որևէ սպառազինության, տեխնիկայի փոխանցում  սպառնա լեհական պետության անվտանգությանը, ես ուղղակի չեմ փոխանցի այն»,- ասել է Կոսինյակ-Կամիշը։

bottom of page