top of page

Մոսկվայի օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել․ հայտնի է պատճառը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 10 hours ago
  • 1 min read

Օդային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով Դոմոդեդովո և Ժուկովսկի օդանավակայանները ժամանակավորապես սահմանափակել են քաղաքացիական ինքնաթիռների ընդունումն ու մեկնումը։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Դաշնային օդային տրանսպորտի գործակալության (Ռոսավիացիա) մամուլի քարտուղար Արտյոմ Կորենյակոն։

«Քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու համար Դոմոդեդովո և Ժուկովսկի օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել դրանց ընդունման և բացթողման վերաբերյալ», - հայտարարության մեջ նշել է գործակալության ներկայացուցիչը։

Այս օդանավակայաններում այսօր արդեն ժամանակավոր թռիչքների սահմանափակումներ էին մտցվել։ Այս մասին տեղեկատվությունը հայտնվել է ժամը 17:51-ին։ Սակայն տասը րոպե անց ինքնաթիռների ընդունման և բացթողման արգելքը վերացվել է։

1/2154
bottom of page