top of page

«Ժողովուրդ». Ոչ թե մենք Սինգապուրից, այլ Սինգապուրը ՔՊ-ականներից պետք է սովորի «աստղաբաշխական աճի» գաղտնիքները

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Nov 14, 2024
  • 1 min read
ree

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «ԱԺ պատգամավոր Արմենուհի Ղազարյանը ավելի քան համեստ ունեցվածքով շարքային քաղաքացի էր, երբ վրա հասավ հեղափոխությունը։

«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է փաստական տվյալներ. Ղազարյանը, ով ներկայացրել է պաշտոնը ստանձնելու մեկ հայտարարագիր, ըստ դրա՝ ունեցել է 100 հազար դրամ կանխիկ գումար եւ ստացել է չնչին աշխատավարձ ինչ-որ ՊՈԱԿ-ից եւ ԱԺ աշխատակազմից (փաստաթղթերը ստորեւ)։ Սակայն իշխանական պատգամավորը ամիսներ առաջ՝ 2023 թվականին, Երեւանում միանձնյա կարգով գնել է բնակարան։ Բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդը դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 14 մլն 783 հազար դրամ։

ՔՊ-ականները կպաշտպանվեն՝ հիշեցնելով իրենց «փրկօղակ» վարկը. այդ դեպքում հարց՝ բանկերը ենթադրյալ վարկը ինչի՞ հիման վրա են տվել այժմ արդեն բազմաբնակարան ՔՊ-ականներին, ո՞ր գույքի գրավի դիմաց, թե՞ իշխող ուժի մանդատը բավական է եղել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

1/2407
bottom of page