top of page

ԵԹԵ ՀՀ ՂԵԿԱՎԱՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԳՈՐԾԱԿԱԼ ԼԻՆԵՐ, ԿԱՆԵՐ ԱՅՆ, ԻՆՉ ՓԱՇԻՆՅԱՆԸ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 29
  • 1 min read


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր՝ հունվարի 29-ին, կայացած ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական իրավիճակին։ Նա հատկապես խոսել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և մոդելային գործընթացների մասին։



Քոչարյանը ընդգծեց, որ ոչ միայն Հաքան Ֆիդանի, այլև թուրք հայտնի քաղաքական գործիչ Կայա Կալասի հայտարարությունները, ուղղակիորեն աջակցություն են տալիս Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Չեմ կարծում, որ դա նրանց անձնական նախաձեռնությունն է։ Սա գալիս է Հայաստանի կողմից։ Ներկայիս իշխանությունները արտաքին այցերի միջոցով ներկայացնում են իրենց քաղաքականությունը՝ ասելով, որ կողմն են արևմտյան ուղու և պատրաստ են դիմակայել Ռուսաստանի հետ հարաբերությունների հնարավոր լարվածությանը։ Նման ռազմավարություն նախկինում կիրառել է նաև Միխեիլ Սաակաշվիլին՝ սրելով հարաբերությունները և հետո աջակցության հույսով դիմելով Արևմուտքին»,–ասաց Քոչարյանը։


Նրա խոսքով, սա կրկնում է նախկին քաղաքական փորձը, բայց Հայաստանը հիմա ընտրել է հակառակ ուղին. «Նույն մոդելն է, միայն հակառակ ազդեցությամբ։ Նախկինում մենք փորձում էինք կառուցողական քաղաքականություն վարել՝ համագործակցելով մի երկրների հետ առանց մյուսների հարաբերությունները վնասելու։ Հիմա Հայաստանը հենց հակառակը անում է՝ սրում է հարաբերությունները, հույս դնելով Արևմուտքից որևէ աջակցություն ստանալու վրա»,–հավելեց նա։


«Տեսնում եմ մի քաղաքականություն, որի մոտիվացիան ինձ համար անհասկանալի է։ Եթե Հայաստանի ղեկավարը լիներ Թուրքիայի գործակալ, կաներ այն քայլերը, որ այսօր անում է Նիկոլ Փաշինյանը։ Ես այդ մոտիվացիան չեմ հասկանում։ Որովհետև շատ պարզ հարցերում անում են բաներ, որոնք շատ ծանր հետևանքներ են ունենում»,- նշել է նա:



 
 
1/2572
bottom of page