top of page

ԱԱ. Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին զույգը «Արցախի» հնչյունների ներքո հաղթահարեցին որակավորման փուլը

  • 3 days ago
  • 1 min read


Հայաստանի ներկայացուցիչները սկսել են պայքարը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում:

Կարինա Ակոպովա/ Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը նախօրեին հանդես է եկել ԱԱ-ի կարճ ծրագրում և  վաստակել է 67.12 միավոր: 21 զույգերի պայքարում նրանք զբաղեցրել են 8-րդ հորիզոնականը և ապահովել իրենց մասնակցությունն ազատ ծրագրին: Նրանք  մասնակցեցին Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության համանուն ծրագրով։

Ազատ ծրագիրը նախատեսված է մարտի 26-ին:

Իտալիայում փետրվարին անցկացված ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի որակավորման փուլում Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 66.27 միավոր էին վաստակել:

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնի նաև Սիմյոն Դանիլյանցը: 19-ամյա մարզիկը տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրում ելույթ կունենա մարտի 26-ին: Ազատ ծրագիրը նախատեսված է մարտի 28-ին:

Գեղասահքի աշխարհի առաջնությունն անցկացվում է մարտի 24-29-ը:

 
 
bottom of page