top of page

«Նիկոլը մեր ախպերն ա, դե գիտեք Նիկոլին ոնց եմ հարգում»․ գաղտնի տեսանյութ՝ Թոխմախի Մհերի մասնակցությամբ փակ հանդիպումից

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • May 7, 2024
  • 2 min read
ree

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Մհեր Սեդրակյանը, ով հայտնի է Թոխմախի Մհեր անունով, չի դադարում ինչպես նախկին, այնպես էլ գործող իշխանությունների օրոք, հողն ամրացնել ոտքի տակ։

ՀՀԿ-ի կոլբայի մեջ աճեցված,  հասարա-քաղաքական գործիչ և օլիխարխ ու ինքն իրեն հեղինակություն համարող Սեդրակյանը, շատ հեշտությամբ քար ու փայտ նետելով իրեն ծնած, սնած ու շունչ տված աղբյուրի վրա, շատ արագ կողմնորոշվեց ու ճամբարափոխ եղավ։

Փաշինյան Նիկոլը որոշեց իշխանափոխության գալ ճիշտ այն ժամանակ, երբ նախկին իշխանությունը, Թոխմախի Մհերին կարմիր քարտ էր ցույց տվել՝ նրա արդեն չափն անցած չարաշահումներն ու էլի որոշ բաներ հաշվի առնելով։ 

Ու այստեղ էր, որ «աբիժնիկ» Մհերը,«իշխանափոխական» ցույցերի ժամանակ,  Էրեբունու թաղապետարանի դիմաց գտնվող իրեն պատկանող գազալցակայանի մոտ է հավաքում շուրջ 300 հոգուց բաղկացած «զորք», զինում նրանց դուբինկաներով և հրահանգում ոչ թե պաշտպանել ժամանակին իր առաջ դռներ բացած, ինչպես ասում են մարդ դարձրած Սերժ Սարգսյանի իշխանությունը, այլ, իր իսկ խոսքերով, «ուժեղացնել» Նիկոլենց թիմը։

Դե ասում են՝ «խելոք գառը յոթ մոր կաթ է ուտում»։ Դժվար է ասել՝ այս պարագայում խելոք ու խելացի է գտնվել նա, թե ոչ, քանի որ փաստացի մեջքից հարված է հասցրել իրեն աճեցրած մարդուն։ Ավելի ճիշտ, նա հավանաբար իրեն  ՀՀԿ-ից պոկված մնացորդ չզգալու համար է, որ ուրացավ ու քար ու փայտ նետեց իրեն սնած ու պահած ուժի վրա։ 

Ինչ վերաբերում է Փաշինյանին, ապա նա ո՛չ միայն քայլեր չձեռնարկեց բացահայտելու Սեդրակյանի նախկին անօրինականությունները, որոնց մասին տասնյակ ելույթներ է ունեցել ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ ու նույնքան էլ հրապարակումներ արել իրեն պատկանող օրաթերթում, այլև բարենպաստ պայմաններ է ստեղծել Մհեր Սեդրակյանի ընտանիքին պատկանող բիզնեսների կայուն առաջընթացի համար: 

Սա ունի իր պատասխանը:

NEWSPRESS.am-ին հասանելի է դարձել գաղտնի արված տեսանյութ, որտեղ Թոխմախի Մհերը հպարտորեն խոստովանում է Նիկոլի հանդեպ ունեցած իր «զգացմունքները»։

Մասնավորապես,  2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ, հավաքույթ է կազմակերպվել, որտեղ մասնակցել են մոսկվաբնակ գործարարներ ու հեղինակություններ, այդ թվում՝ Մհեր Սեդրակյանը։

Տեսանյութում նա խոստովանում է, որ Նիկոլին իրենք են բերել ու պետք է պահեն։

«Նիկոլը մեր ախպերն ա, դե Նիկոլին գիտեք` ոնց եմ հարգում»,- տեսանյութում հայտարարում է նա․ «հա՛, լավ գիտենք»,- արձագանքում են նրան։ 

Թոխմախի Մհերն այս հավաքի ժամանակ ասել է նաև, որ «Նիկոլին պետք ա անցկացնեն» ու հայհոյել է Սերժ Սարգսյանին։

Այս հանդիպման մասին որոշ այլ տեղեկություններ ու նոր տեսանյութեր դեռ կլինեն։

bottom of page