Գտե՞լ եք Սամվել Վարդանյանին ստnրացնnղներին, իհարկե՝ ոչ, սա սև խարան է այս իշխանությունների վրա․ Արթուր Խաչատրյան

Հայաստանը մարդու իրավունքների պաշտպանության առումով հպարտանալու առիթ չունի: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ՀՀ ՄԻՊ-ի զեկույցի քննարկման ժամանակ։
«Նայեք իրավապաշտպան միջազգային կազմակերպությունների հայտարարությունները, «Freedom House»-ն այս առումով շատ հետաքրքիր է։ Ես հասկանում եմ, որ «Freedom House»-ից ոմանց մոտ կարող է ալերգիկ քոր սկսվել, բայց շատ հետաքրքիր գնահատական է տվել՝ 3,07: 2,99-ը դիկտատուրա է, այսինքն ընդամենը 0,7 միավորով է Հայաստանը բարձր այդ շեմից: Հիմա կասեն՝ 3,07-ը նշանակում է, որ մենք անցումային ժողովրդավարություն ենք, բայց եթե թվերը կոմպոնենտների բաժանենք, կտեսնենք, որ այդ շեմը հաղթահարել է 4,25-ը, որովհետև այդքան միավոր ստացել է քաղաքացիական հասարակությունը:
Եթե 4,25-ը մի քիչ նվազեցնեք, ապա կտեսնեք, որ Հայաստանը, որը ոգևորությամբ իրեն հռչակել էր ժողովրդավարության բաստիոն, անցումային դիկտատուրա է»,- հայտարարեց Խաչատրյանը։




















