top of page

ՔՊ-ն ու նրա սատելիտները, իրար հերթ չտալով, համոզում են, թե թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է»․ Չմոռանաք՝ պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը մեղսակցություն է

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Apr 19, 2024
  • 1 min read
ree

ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին:

Գոնե հրապարակայնորեն մի արեք նման բաներ: Աշխարհը լսում ու կարդում է ձեզ  ու համապատասխան կարծիք կազմում ողջ ժողովրդի մասին:

Ձեր կառավարիչի ազգադավ գործունեությունից ամաչելու փոխարեն՝ հող հանձնելն ու երկրի ապագան թուրքերից լիարժեք կախման մեջ դնելու քարո՞զ եք անում:

Չմոռանաք, որ պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը  մեղսակցություն է:

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյան

1/2411
bottom of page