top of page

Ձնախառն անձրև, առանձին շրջաններւմ՝ բուք․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 31
  • 1 min read




Հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Փետրվարի 1-3-ի գիշերը և առավոտյան ժամերին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում, այդ թվում նաև Երևանում սպասվում է մառախուղ։

Փետրվարի 1-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

 

Հանրապետության տարածքում`


Հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-4-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 5-ին սպավում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 1-3-ի գիշերը և առավոտյան Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։


Քամին` հարավ-արևմտյան` 3-6 մ/վ, հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-3-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ 


Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում ՝ 6-8 աստիճանով։


 

Երևան քաղաքում`


Հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-4-ը սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Հունվարի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 1-3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ։


 

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

 
 
1/2572
bottom of page