top of page

«Հրապարակ». ՔՊ վարչությունը քննությունից «կտրել» է նաեւ «Ապարան գրուպ»–ի տնօրենին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 3 hours ago
  • 1 min read


«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչությունը, ըստ լուրերի, քննությունից «կտրել» է նաեւ Արագածոտնի նախկին փոխմարզպետ Էդգար Փարվանյանին, որն Ապարանում հեղինակություն է համարվում:

Նա զովացուցիչ ըմպելիքներ արտադրող «Ապարան գրուպ» ընկերության տնօրենն է, բայց լարված հարաբերություններ ունի Փաշինյանի պատարագներին միշտ մասնակցող մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հետ: Փարվանյանի անունը, հիշեցնենք, վերջին տարիներին աղմկոտ պատմությունների մեջ է շոշափվել։

Հայտնի է, որ ՔՊ պատգամավորության հայտ ներկայացրած 380 թեկնածուից 100-ին վարչությունը կտրել է, սակայն նրանցից միայն մի քանիսի մասին իմացանք, մասնավորապես` ՔՊ պատգամավորներ Հայկ Սարգսյանի, Հայկ Ցիրունյանի, Կարեն Սարուխանյանի եւ Ջուլիետա Ազարյանի։

ՔՊ-ից վստահեցնում են, որ «կտրվածների» մեծ մասը նման աղմկահարույց սկանդալների մասնակիցներ են։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 
 
1/2571
bottom of page