top of page

ԱԱ-2026․ Կանադան և Բոսնիան միավորներ կիսեցին մեկնարկում, ԱՄՆ-ն 4։1 հաշվով հաղթեց Պարագվային

Jun 13
1 min read


Աշխարհի 2026 թվականի առաջնության առաջին տուրի B խմբի մեկնարկային խաղում Կանադայի Տորոնտո քաղաքի «Բի-Էմ-Օ Ֆիլդ» մարզադաշտում մրցաշարը ընդունող երկրներից մեկը՝ Կանադայի հավաքականը, տանը ոչ-ոքի խաղաց Բոսնիայի և Հերցեգովինայի ընտրանու հետ (1-1)։

​Հանդիպման հաշիվը 21-րդ րոպեին բացեց բոսնիացիների հարձակվող Յովո Լուկիչը։ Կանադայի հավաքականին հաջողվեց փրկվել պարտությունից երկրորդ խաղակեսի վերջնամասում. 78-րդ րոպեին Պրոմիս Դևիդի փոխանցումից հետո հաշիվը հավասարեցրեց փոխարինման դուրս եկած Կայլ Լարինը։

​Հաջորդ տուրում Բոսնիայի և Հերցեգովինան կմրցի Շվեյցարիայի հետ, իսկ Կանադան՝ Կատարի ընտրանու հետ։ Հանդիպումները կկայանան համապատասխանաբար հունիսի 18-ին և 19-ին։

Աշխարհի 2026 թվականի առաջնության առաջին տուրի D խմբի մեկնարկային խաղում, ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ինգլվուդ քաղաքի «Սոու-Ֆայ» մարզադաշտում, մրցաշարը ընդունող երկրներից վերջինը՝ ԱՄՆ-ի հավաքականը, 4-1 հաշվով վստահ հաղթանակ տարավ Պարագվայի ընտրանու նկատմամբ։

​Հանդիպման հաշիվը 7-րդ րոպեին բացվեց պարագվայցի Բոբադիլյայի ինքնագոլի արդյունքում։ Այնուհետև ԱՄՆ-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ֆոլարին Բալոգունը՝ աչքի ընկնելով 31-րդ և 45+5-րդ րոպեներին։ 73-րդ րոպեին Պարագվայի հավաքականից Մաուրիսիոն կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն հանդիպման վերջակետը դրվեց 90+8-րդ րոպեին, երբ Ջիովանի Ռեյնան խփեց ամերիկացիների չորրորդ գնդակը։

​Հաջորդ տուրում ԱՄՆ-ի հավաքականը հունիսի 19-ին կմրցի Ավստրալիայի, իսկ Պարագվայը հունիսի 20-ին՝ Թուրքիայի ընտրանու հետ։

 
 
1/2990
bottom of page