top of page

Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին բшխվել են «Lexus GX 470»-ը և «Daewoo»-ն․ կա 3 վիրшվոր

Dec 29, 2025
1 min read


Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 73 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ 48-ամյա Վահե Վ․-ին վարած «Lexus GX 470» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 29-ամյա Նարեկ Հ․-ի վարած «Daewoo» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, հայտնում է Shamshyan.com-ը։



Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։



Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։



Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում իրականացրել հերթապահություն։



Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների իքնությունը։

 
 
1/2990
bottom of page