Թուրքիայում ՌԴ դեսպանն ազատվել է պաշտոնից
- Elen Hovsepyan
- Sep 5
- 1 min read

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ալեքսեյ Երխովին ազատել է Թուրքիայում դեսպանի պաշտոնից։ Այս մասին հայտնի է դարձել սեպտեմբերի 5-ին․ «Ալեքսեյ Վլադիմիրովիչ Երխովին ազատել Թուրքիայի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից», - ասվում է հրամանագրում։
Պուտինը մեկ այլ հրամանագրով դիվանագետին նշանակել է Ուզբեկստանում նոր դեսպան։ Մինչ այդ Պուտինը Օլեգ Մալգինովին ազատել էր այդ պաշտոնից։
Երխովը Թուրքիայում դեսպան է 2017 թվականի հունիսի 19-ից։ 1983 թվականին նա ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը և սկսել է աշխատել որպես դիվանագետ։ Նա աշխատել է Մարոկկոյի, Եգիպտոսի և Իսրայելի դեսպանատներում։ 2018 թվականից նա ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական կոչում։