«Երկարատև կարգավորում հնարավոր չի լինի, եթե տարածքային հարցերը չլուծվեն»․ Ուշակով
- Elen Hovsepyan

- Jan 23
- 1 min read

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ ներկայացուցիչների միջև բանակցությունների ժամանակ, որոնք տևել են մոտ չորս ժամ, արձանագրվել է, որ առանց Անքորիջում համաձայնեցված բանաձևով տարածքային հարցի լուծման, անհնար է ուկրաինական հակամարտության երկարաժամկետ կարգավորում ակնկալել, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ուշակովի խոսքով Կրեմլում կայացած հանդիպմանը քննարկվել է նաև Դոնալդ Թրամփի՝ «Խաղաղության խորհուրդ» ստեղծելու նախաձեռնությունը, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր և Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը։
Նշենք, որ գիշերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։




















