top of page

Ուկրաինական ուժերը ոչնչացրել են Պոկրոսվսկի ուղղությամբ դիվերսիոն փորձ իրականացնող խումբը

Aug 10, 2025
1 min read

Դոնեցկի մարզի Պոկրովսկի մոտակայքում ուկրաինացի մարտիկները խափանել են ռուսական բանակի կողմից խորը դիվերսիոն գործողություն անցկացնելու փորձը, որն ավարտվել է հարձակվողների լիակատար պարտությամբ։Deep State նախագծի համաձայն՝ Ռուսաստանի զինված ուժերը ձևավորել են 50-ական մարդուց բաղկացած 3 գրոհային խումբ։ Երկու շաբաթվա ընթացքում նրանք փորձել են գաղտնի անցնել ավելի քան 6 կիլոմետր դեպի ուկրաինական դիրքեր։ Շարժումն սկսվել է Սելիդովոյի շրջանից և անցել Պեշանոյեով և Զվիրովոյեով դեպի Պոկրովսկ։

Առաջխաղացումը դանդաղ է ընթացել՝ օրական մոտ 600 մետր։ Խմբերի միջև համակարգումն իրականացվել է անօդաչու թռչող սարքերի օգնությամբ, որոնք օգտագործվել են նաև ջուր, սնունդ և կապի սարքավորումներ մատակարարելու համար։

150 ռուսական մարտիկներից մոտ 120-ը ոչնչացվել են ավիահարվածների միջոցով կամ պայթել ականների վրա։ Ոմանց հաջողվել է հասնել Պոկրովսկի հարավային ծայրամաս, բայց դրանք արագորեն շրջափակվել են։ Նրանցից ոմանք հանձնվել են, մնացածը դեռևս մաքրվում են Ուկրաինայի ԶՈՒ հատուկ նշանակության ուժերի կողմից։

Ուկրաինայի պաշտպանության ուժերը հետևել են դիվերսանտների առաջխաղացմանը և համակարգված հարվածներ են հասցրել։ Վերլուծաբանները նշում են, որ նման խմբերի ոչնչացումը ուկրաինական հետախուզության և անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումների աշխատանքի նշանակալի արդյունք էր։

 
 
1/2990
bottom of page