«Ընդդիմությունը չի կարող հասնել իշխանափոխության, եթե չի կարող հասնել քաղբանտարկյալների ինստիտուտի նվազեցմանը». Արմեն Աշոտյան
Aug 5, 2025
1 min read

«Ես իմ տարոսն եմ փոխանցում քաղաքական մյուս բանտարկյալներին»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա ընդգծել է. «Եթե ընդդիմությունը չի կարող հասնել իշխանափոխության, դա մեծ պրոբլեմ է, բայց ավելի մեծ պրոբլեմ է, որ ընդդիմությունը առայսօր չի կարողացել քաղաքական բանտակյալների հարցը բարձրացնել այնպիսի մակարդակի, որ Նիկոլի համար ցանկացած մարդու բռնելը դառնա չպ:
Ընդդիմությունը չի կարող հասնել իշխանափոխության, եթե չի կարող հասնել քաղաքական բանտարկյալների ինստիտուտի առնվազն նվազեցմանը, որովհետև դա շատ կարևոր ցուցանիշ է»:




















