top of page

«Մի տեղ կարդացի՝ ո՞ւր է Շարմազանովը, դադարե՞լ է պայքարել»․ Էդուարդ Շարմազանով

May 5, 2024
1 min read

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Մի տեղ կարդացի՝ ո՞ւր է Շարմազանովը, դադարե՞լ է պայքարել:Մեր գաղափարական հայր Գարեգին Նժդեհը մի առիթով ասել է. «Իմ անունն է պայքար, իսկ վախճանս՝ հաղթանակ»։Դրական գնահատելով նոր ձևավորված հականիկոլական ձևաչափերի ի հայտ գալը՝ նշեմ մի կարևոր հանգամանք.իսկ ի՞նչ չի արվում ՀՀԿ ներկայացուցիչների կողմից։Տավուշ էլ ենք այցելում պայքարի ընկերներին, մարզերում էլ մեր կուսակիցները մասնակցում են անհնազանդության գործողություններին, Երևանում էլ պայքարում ենք արդեն 6 տարի է՝ հանրահավաքներ անելուց մինչև ճանապարհ փակել ու ձերբակալվել։Ինչո՞ւ է կալանավորված Արմեն Աշոտյանը։Հենց նիկոլիզմի դեմ պայքարի համար։Պայքարը նիկոլիզմի դեմ ունենում է տարբեր դրսևորումներ՝ ԱԺ-ի հայտարարություններից, հարցազրույցներից մինչև անհնազանդության գործողություն:Երբ մենք նիկոլիզմի դեմ սկսել էինք պայքարը, շատ-շատերը դեռ չէին էլ մտածում նիկոլիզմի հեռացման անհրաժեշտության մասին։Ողջունելի է, որ նիկոլիզմի դեմ պայքարողների բանակը մեծանում է։Դա է նաև այն հույսը, որ Հայկը չի պարտվելու ոսոխ բելին։Բայց հաջողության հասնելու կարևոր պայմաններից է նաև մշակված իրատեսական ծրագիրն ու հաշվարկված ռազմավարությունը, որը կհանգեցնի համազգային, կրկնում եմ, համազգային դիմադրության ու ընդվզման։2018-ին խաբվեցիք՝ մեկին տալով Մովսեսի, իսկ մեկ ուրիշին՝ շատ ավելի մեծ առաքելություն։Մինչդեռ իրականում դրանք ունեին մեկ գործառույթ՝ «Հուդայի գործառույթ»։Մեղքերի համար բոլորս պատժվեցինք՝ սրբազան Արցախի կորստով։Մոտենում է մեղքերից ազատվելու ու ապաշխարելու ժամանակաշրջանը։Հույս, Հավատ, Սեր ու տրամաբանություն մեր Ավետյաց երկիր Հայոց Հայրենիքին։Հարությանը նախորդում է խաչելությունը։Իսկ Հիսուսին՝ Հովհաննես Մկրտիչը։Խաչելությունը տեսանք՝ խաչվեցինք ազգովի։Աստված տա՝ հարությունը մոտ լինի»։

1/2990
bottom of page