top of page

37թիվ, իշխանությունն իր առաջ Արմենին հնարավորինս երկար ազատությունից զրկելու խնդիր է դրել. Աբրահամյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jun 15, 2024
  • 1 min read
ree

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպել է ՀՀԿ ԳՄ անդամ Արմեն Աշոտյանին։

««Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպեցի ընկերոջս` Արմեն Աշոտյանին, ում այս հանցագործ իշխանությունն ուղիղ մեկ տարի փակի տակ է պահում:

Անօրինականությունն ու անբարոյականությունը որպես քաղաքական ուղենիշ ընդունած իշխանությունն իր առաջ Արմենին հնարավորինս երկար ազատությունից զրկելու խնդիր է դրել:

Մարդկանց ամուր կամքի, պայքարելու, քաղաքական և քաղաքացիական դիրքորոշում հայտնելու և պաշտպանելու համար իշխանությունը նախ թշնամի է հայտարարում, ապա իրեն հպատակեցված կառույցների միջոցով զրկում ազատությունից:

Ազատություն Արմենին ու բոլոր այն անձանց, ովքեր ամեն ինչից վեր են համարում  սեփական հայրենիքն ու արժանապատվությունը և դրա համար պատրաստ են ամենածանր զոհողությունների:#37թիվ»,- գրել է Աբրահամյանը։ 

1/2414
bottom of page