top of page

Ինչքան ապրեմ, մինչև վերջին շունչս հավատալու եմ, որ գնալու եմ Արցախ․ Գայա Արզումանյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • May 8, 2024
  • 1 min read
ree

Պայքարում եմ հայրենիքի համար, ուզում եմ, որ արցախցու ցավը չտեսնեք։ Արցախցին հիմա ցավով է ապրում։

Այս մասին, դեպի Երևան երթի ժամանակ, 168․am-ի հետ զրույցում ասաց երգչուհի Գայա Արզումանյանը:

«Արցախը Հայաստանն է, Հայաստանն Արցախն է: Ես ուզում եմ, որ հետ բերենք Արցախն ու հավատքով եմ մասնակցում պայքարին։

Ուզում եմ, որ հայրենիքը ու Սփյուռքը, ամբողջ աշխարհի հայերը ոտքի կանգնեն։ Ինչքան ապրեմ, մինչև վերջին շունչս հավատալու եմ, որ գնալու եմ Արցախ »,-ասաց նա։

bottom of page