top of page

Գազայի հատվածում 2023-ի հոկտեմբերից ի վեր զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի

Jun 9, 2024
1 min read

Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով 2023 թվականի հոկտեմբերից Գազայի հատվածում զոհվել է ավելի քան 36 հազար 8 հարյուր պաղեստինցի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է Գազայի առողջապահության նախարարությունը։

«2023-ի հոկտեմբերի սկզբից Գազայի հատվածում իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 36 հազար 801-ի, ևս 83 հազար 680 մարդ վիրավորվել է»,-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

1/2990
bottom of page