«Բարսելոնան» 2։1 հաշվով հաղթել է «Նյուքասլին»․ Ռեշֆորդը՝ դուբլի հեղինակ
Sep 19, 2025
1 min read

Չեմպիոնների լիգայի խաղարկության 2025/26 մրցաշրջանի լիգայի փուլի առաջին տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս «Սեյնտ Ջեյմս Պարկում» 2։1 հաշվով առավելության հասավ «Նյուքասլի» նկատմամբ։
Կատալոնական ակումբի կազմում հաղթական դուբլ գրանցեց թիմի անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը՝ խփելով իր առաջին գոլերը «կապտանռնագույնների» կազմում։ «Կաչաղակների» միակ գոլը հեղինակեց Էնթոնի Գորդոնը։
Լիգայի փուլի երկորդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ կընդունի մրցաշարի գործող գավաթակիր ՊՍԺ-ին, իսկ «Նյուքասլը» կհյուրընկալվի «Յունիոնին»։ Հանդիպումները կկայանան հոկտեմբերի 1-ին։




















