top of page

Իրանի դեսպանությունը ջրհեղեղի կապակցությամբ զորակցություն է հայտնել Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին

May 27, 2024
1 min read

Երևանում Իրանի դեսպանությունը կարեկցանք է հայտնել մայիսի 26-ին տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ:

«Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունն իր կարեկցանքն է հայտնում Հայաստանի որոշ քաղաքներում և բնակելի թաղամասերում վերջերս տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով մարդկային զոհերի և նյութական վնասների վերաբերյալ: Դեսպանությունը զորակցությունն է հայտնում բարեկամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու ժողովրդին՝ հատկապես վերոնշյալ աղետից տուժածներին»,- նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ մայիսի 26-ին հորդառատ անձրևների և Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են առաջացել, ջրալցվել են տներ, շենք-շինություններ, քանդվել ճանապարհներ։

Փլուզվել է 17 կամուրջ։ Հեղեղումների հետևանքով զոհերի թիվը 4 է։

1/2990
bottom of page