top of page

Վենեսուելայի երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,400-ը

  • 15 hours ago
  • 1 min read


Վենեսուելային պատուհասած երկու երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 1,430-ի: Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով երկրի բարձրաստիճան քաղաքական գործիչներից Խորխե Ռոդրիգեսը։

Ազգային ժողովի նախագահը պետական հեռուստատեսությամբ հավելել է, որ աղետի հետևանքով ևս 3,200 մարդ վիրավորվել է, իսկ 3,100-ը՝ մնացել անօթևան։

Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները ողջ մնացածներին գտնելու համար այն բանից հետո, երբ չորեքշաբթի երեկոյան երկրի հյուսիսում մեկ րոպե տարբերությամբ տեղի ունեցան 7,2 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր, որոնք հողին հավասարեցրին շենքերը։ Առնվազն 68,900 մարդու մասին տեղեկություններ չկան՝ ըստ նրանց ընտանիքների։

ՄԱԿ-ի գնահատմամբ՝ երկրաշարժերը 6,7 միլիարդ դոլարի վնաս են հասցրել, ինչը կազմում է Վենեսուելայի ՀՆԱ-ի 6%-ը։

Երկրի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը պետական հեռուստատեսությամբ հայտարարել է, որ ավելի քան 14,000 զինվորական և ոստիկան պարեկություն է իրականացնում տուժած շրջաններում, որտեղ մուտքը փակ է, և մուտքի համար պահանջվում են հատուկ թույլտվություններ։

 
 
1/2808
bottom of page