top of page

«Բազմաթիվ հանցանքների համար մեղադրվող ՔՊ-ական պաշտոնյան կկանգնի՞ արդարադատության առաջ»․ Նաիրի Հոխիկյան

Aug 22, 2025
1 min read

Լրագրող հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՔՊ -ի հիմնական դեմքերից մեկը մեղադրվում է պետությունից ավելի քան 160 մլն դրամ հափշտակելու և փաստաթղթեր կեղծելու, ինչպես նաև անօրինական միգրացիա կազմակերպելու մեջ։


Արշակ Օրդուխանյանի մասին վերջին օրերին լրատվամիջոցները հաճախ են անդրադարձել՝ նշելով այն հանցանքները, որոնք առերևույթ կատարվել են այդ մարդու կողմից։ 2021-ին լինելով այն ժամանակվա փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի խորհրդականը՝ Օրդուխանյանը նաև «Զինառ» ՓԲԸ-ում նշանակվել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Կարճ ժամանակ անց նույն Օրդուխանյանը «Զինառ»-ի անունից ՊՆ-ի հետ կնքել է 475 մլն դրամի պայմանագիր մեկ անձից գնումներ կատարելու սկզբունքով։


Հետագայում ՊՎԾ-ն ավելի քան 160 մլն դրամի խախտումներ է հայտնաբերել այստեղ։


Ավելի ուշ Արշակ Օրդուխանյանի նկատմամբ մեղադրանք է հարուցվել նաև խմբի կազմում իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող, իրավունք վերապահող փաստաթղթեր կեղծելով և օգտագործելով, անօրինական միգրացիա կազմակերպելու համար:


Դատարանը, սակայն, բարեհոգի է գտնվել ՔՊ -ական մեղադրյալի նկատմամբ և նրա խափանման միջոցը փոխել գրավով։ Դա մի վարքագիծ է, որ դատավորները գրեթե երբեք չեն դրսևորում քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ։


Օրդուխանյանը հեռացել է Հայաստանից բուժում ստանալու պատրվակով։


Չնայած դրան, օրերս լուրեր տարածվեցին, որ Նիկոլ Փաշինյանի մտերիմ շրջապատի անդամ համարվող Արշակ Օրդուխանյանին կալանավորել են այլ հանցավոր գործունեության մեղադրանքով։ Թե որքանով է դա ճիշտ, և կկանգնի՞ իրական արդարադատության առաջ բազմաթիվ հանցանքների համար մեղադրվող ՔՊ -ական պաշտոնյան, հարցում ենք ուղղել քննչական մարմիններին։


Անկախ պատասխանից՝ ակնհայտ է, թե ինչպիսի վարքագծով մարդիկ են շրջապատում Նիկոլ Փաշինյանին»։

 
 
1/2990
bottom of page