top of page

Արցախցին դիմել է Փաշինյանին

May 20
1 min read


Արցախցի հասարակական գործիչ Տիգրան Պետրոսյանը անդրադարձել է Արթուր Օսիպյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած միջադեպին՝ նշելով, որ Օսիպյանի գործողություններում որևէ սադրանք չի եղել։



Պետրոսյանի խոսքով՝ Արթուր Օսիպյանը պարզապես մոտեցել է և հայտնել իր անհամաձայնությունը վարչապետի հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ՝ ներկայացնելով իր տեսակետը փաստարկներով։ Նա ընդգծել է, որ Օսիպյանը չի վիրավորել և չի փորձել իրավիճակը սրել։


Հասարակական գործիչը նաև նշել է, որ, իր կարծիքով, հենց վարչապետը պետք է ներողություն խնդրի՝ էմոցիաներին չտիրապետելու և Օսիպյանին անհիմն մեղադրանքներ հասցեագրելու համար։


«Եթե լինենք անկեղծ, ապա Դուք պետք է ներողություն խնդրեք՝ էմոցիաները չզսպելու, անտեղի նրան թալանի, չզոհվելու մեջ մեղադրելու համար»,- նշել է Պետրոսյանը:



 
 
1/2990
bottom of page